Հայկական Nomiq ստարտափը հաղթել է EWC 2024 համաշխարհային եզրափակչում

Վերջին լուրերը
Հայկական Nomiq ստարտափը հաղթել է EWC 2024 համաշխարհային եզրափակչում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հինգ օր տևած ինտենսիվ մրցակցությունից հետո երեք նորարար ընկերություններ դարձել են 2024 թվականի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակչի հաղթողներ՝ տարբեր անվանակարգերում: EWC 2024 Հայաստանի ազգային փուլի հաղթող Nomiq ստարտափը նվաճել է 1-ին մրցանակը գաղափարի փուլ (Idea Stage) անվանակարգում՝ ստանալով $50,000 մրցանակ և այլ հնարավորություններ՝ ընկերությունը հաջորդ մակարդակ բարձրացնելու համար:

Nomiq-ը վեբ-ի վրա հիմնված քիչ կոդով հարթակ է backend-ի մշակման համար: Այս ստարտափը հեղափոխում է ծախսերի օպտիմիզացումը և արագացնում բարդ լուծումների շուկա դուրս գալու ժամանակը՝ ավտոմատացնելով կոդերի ստեղծումը և հնարավորություն տալով արագ փոխակերպում գաղափարից՝ հավելված:

2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի: EWC-ին ամեն տարի մասնակցում են 370 000 ձեռներեցներ ավելի քան 200 երկրներից։ Մրցույթի հաղթողները ստանում են 1 միլիոն դոլար դրամական մրցանակ և այլ հնարավորություններ՝ վերապատրաստումներ, մենթորություն ստարտափի զարգացման բոլոր փուլերում, ինչպես նաև նեթվորքինգ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները