Կազմակերպիչ՝ Evido Armenia, Smartology
Որտեղ՝ Best Western Plus Congress Hotel
Երբ՝ հունիսի 7, ժամը 18։00
Միջոցառման մասին․
Meta-ի Վաճառքի լիազորված գործընկեր (Authorized Sales Partner) Evido Armenia ընկերությունը Հայաստանում կազմակերպում է հանդիպում Meta Creative Agency Partner Ադամ Նովակովսկիի հետ:
Evido Meetup Yerevan-ը բացառիկ միջոցառում է հայ մարքեթոլոգների համայնքի համար, որտեղ մասնագետները կստանան որակյալ պատկերացումներ Facebook-ի և Instagram-ի գովազդի մասին Meta-ի փորձագետներից, տեղի մարքեթինգի մասնագետներից և Meta Creative Agency-ի գործընկերներից:
Միջոցառումը հնարավորություն կտա ընդլայնել ռազմավարությունը և կապ հաստատել համախոհ մասնագետների հետ:
Evido-ն Meta-ի գովազդային ծառայությունը մոտեցնում է հայ լսարանին՝ առաջարկելով աջակցություն, խորհրդատվական ծառայություններ և անվճար ու հեշտ մարքեթինգային գործիքներ՝ գովազդատուների և գործակալությունների համար:
Այլ մանրամասների և գրանցման համար անցե՛ք այս հղումով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: