Քանի որ AI-ի հանդեպ «մոլուցքն» աշխարհում շարունակվում է տարածվել, նույնիսկ Raspberry Pi միկրոհամակարգիչների ընկերությունն է նախատեսել վաճառել AI չիպեր, գրում է The Verge-ը։
Չիպը միացված է Raspberry Pi-ի տեսախցիկի ծրագրային ապահովմանը և կարող է փոքր համակարգչի վրա գործարկել արհեստական բանականության վրա հիմնված հավելվածներ, ինչպիսիք են չաթ-բոտերը:
Raspberry Pi-ն համագործակցում է չիպեր արտադրող Hailo-ի հետ իր AI Kit-ի համար, որը հավելում է իր Raspberry Pi 5 միկրոհամակարգչի համար։ Վերջինս կգործարկի Hailo-ի Hailo-8L M.2 արագացուցիչը:
Գործիքների այս խումբը շուտով հասանելի կլինի Raspberry Pi-ի կողմից հաստատված վերավաճառողների համաշխարհային ցանցում՝ 70 դոլարով:
Hailo-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Օրր Դանոնը The Verge-ին հայտնել է, որ իր արագացուցիչի էներգիայի սպառումը 2 ՎՏ-ից ցածր է և պասիվ սառեցվում է: Արագացուցիչն առաջարկում է վայրկյանում 13 տերա օպերացիա (TOPS), ինչը ավելի ցածր է, քան AI նոութբուքերի համար նախատեսված չիպերը, օրինակ, Intel-ի 40 TOPS Lunar Lake պրոցեսորները:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։