ՀՀ եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում

Վերջին լուրերը
ՀՀ եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հուլիսի 8-ից Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում հասանելի է դարձել ՀՀ անունից թողարկված նոր եվրապարտատոմսը՝ ավելի քան 502 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ և 6.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն։ 

Վճարումները կատարվելու են կիսամյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա մարտի 12-ին և սեպտեմբերի 12-ին։ Գործարքի նվազագույն ծավալը սահմանված է 200,000 ԱՄՆ դոլար, պատիկի չափը՝ 1,000 դոլար։ Թողարկողը ՀՀ ֆինանսների նախարարությունն է, իսկ տեղաբաշխման գործընթացը ղեկավարել են միջազգային առաջատար ֆինանսական հաստատություններ՝ Citigroup, Credit Agricole և J.P.Morgan։

Եվրապարտատոմսերը ցուցակված են նաև Լոնդոնի ֆոնդային բորսայում, իսկ ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել AMX-ի անդամ կազմակերպություններին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները