Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոն (WTC) կկառուցվի

Վերջին լուրերը
Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոն (WTC) կկառուցվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքը կօտարվի «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» (WORLD TRADE CENTER (WTC) ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։

Կառավարությունը համապատասխան որոշման նախագծին հավանություն է տվել սեպտեմբերի 7-ի նիստում։

Նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների համար, համերգասրահ, ցուցասրահներ, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա: Շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։

- Advertisement -
Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոն (WTC) կկառուցվի

Նշվում է, որ ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։ Ծրագրի գնահատված արժեքը կազմում է մոտ $212 մլն։ Կստեղծվի 10 000 աշխատող:  

«Առևտրի համաշխարհային կենտրոնը ցանց է, այսպես ասած, բիզնես դրոշակների, ուղենիշների ցանց է ամբողջ աշխարհում։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում նույնպես այդ դրոշակը տեղադրված լինի համաշխարհային բիզնես քարտեզի վրա»,- նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «այս մասշտաբի ներդրումը նաև լուրջ ազդակ է Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին»։

Նոր կառուցվող համալիրում կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս, որը կարող է տնօրինել ցանկացած ձևով՝ առանց սահմանափակման։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները