EPIC-ի գարնանային ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
EPIC-ի գարնանային ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ստարտափ ինկուբատորի գարնանային ծրագիրն ընդունում է հայտեր։

EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթյա ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարի փուլում գտնվող ստարտափները հնարավորություն են ստանում ձեռք բերել զարգացման փորձված գործիքներ, բացահայտել հաճախորդներին, ծանոթանալ հայկական և միջազգային շուկաների հետ և դառնալ ստարտափ էկոհամակարգի մասնիկ։

- Advertisement -
EPIC-ի գարնանային ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

2017 թվականից ի վեր ծրագրին մասնակցել է ավելի քան 100 ստարտափ՝ 260 ձեռներեցներով։

Ծրագիրը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր ունեն նորարարական գաղափար և մտադիր են այն վերածել բիզնեսի։ EPIC-ը փնտրում է լավ գաղափար ունեցող մասնակիցների, ովքեր ունեն համառություն, ձգտում և իրենց հարմարավետության գոտիներից դուրս գալու պատրաստակամություն:

Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտադիմումն այստեղ։

Ներդրումների, աքսելերացիայի և ստարտափների համար այլ ծրագրերի ծանոթացեք How2B-ի Հնարավորություն բաժնում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները