Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ստարտափ ինկուբատորի գարնանային ծրագիրն ընդունում է հայտեր։
EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթյա ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարի փուլում գտնվող ստարտափները հնարավորություն են ստանում ձեռք բերել զարգացման փորձված գործիքներ, բացահայտել հաճախորդներին, ծանոթանալ հայկական և միջազգային շուկաների հետ և դառնալ ստարտափ էկոհամակարգի մասնիկ։
2017 թվականից ի վեր ծրագրին մասնակցել է ավելի քան 100 ստարտափ՝ 260 ձեռներեցներով։
Ծրագիրը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր ունեն նորարարական գաղափար և մտադիր են այն վերածել բիզնեսի։ EPIC-ը փնտրում է լավ գաղափար ունեցող մասնակիցների, ովքեր ունեն համառություն, ձգտում և իրենց հարմարավետության գոտիներից դուրս գալու պատրաստակամություն:
Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտադիմումն այստեղ։
Ներդրումների, աքսելերացիայի և ստարտափների համար այլ ծրագրերի ծանոթացեք How2B-ի Հնարավորություն բաժնում։