EPIC ստարտափ ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտադիմումներ

Վերջին լուրերը
EPIC ստարտափ ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտադիմումներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) Ստարտափ ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտադիմումներ։

EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթյա ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարի փուլում գտնվող ստարտափները հնարավորություն են ստանում ձեռք բերել զարգացման փորձված գործիքներ, բացահայտել հաճախորդներին, ծանոթանալ հայկական և միջազգային շուկաների հետ և դառնալ ստարտափ էկոհամակարգի մասնիկ։

- Advertisement -
EPIC ստարտափ ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտադիմումներ

Ծրագիրը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր ունեն նորարարական գաղափար և մտադիր են այն վերածել բիզնեսի։ EPIC-ը փնտրում է լավ գաղափար ունեցող մասնակիցների, ովքեր ունեն համառություն, ձգտում և իրենց հարմարավետության գոտիներից դուրս գալու պատրաստակամություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 17-ը լրացնել հայտադիմումն այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները