Ամերիկյան Համալսարանի EPIC ստարտափ ինկուբատորը հայտարարում է աշնանային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։ Ծրագիրը նախատեսված է երիտասարդ հիմնադիրների համար, ովքեր ունեն համարձակ գաղափար և ցանկանում են այն հասցնել շուկայում կիրառման։
EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթ տեւողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը զարգացնում են իրենց գաղափարները եւ ձեռքբերում առաջին հաճախորդներին: Ծրագրի ընթացքում թիմերը կմասնակցեն սեմինարների, կիրականացնեն հաճախորդների հայտնաբերման և զարգացման գործընթացներ։
Թիմերի համար նախատեսված են տարբեր ձեւաչափերով հանդիպումներ հաջողակ ձեռներեցների ու ներդրողների հետ, ինչպես նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն/աջակցություն ՀԱՀ-ից։
Ծրագրի ընթացքում մասնակիցները ստանում են․
- գործնական աշխատարաններ,
- անհատական մենթորություն տեղական և միջազգային փորձագետներից,
- ներդրողների, խորհրդատուների և իրավաբանական աջակցության հասանելիություն,
- EPIC-ի ամենամյա Demo Day-ում ներկայացնելու հնարավորություն և այլն
EPIC-ը համարվում է Հայաստանի առաջատար ինկուբատորներից մեկը, որն արդեն տարիներ շարունակ աջակցում է տասնյակ ստարտափների զարգացմանը՝ գաղափարից մինչև ներդրումների ներգրավում։
2017 թվականից ի վեր այս ծրագրով անցել է ավելի քան 130 ստարտափ՝ ավելի քան 320 ձեռնարկատերերով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն է։
Հայտադիմումներն ու այլ մանրամասներ կգտնեք այստեղ։