Հայաստանում եկամուտ ստացող աշխատողների թիվը նոյեմբերի համեմատ նվազել է. 2025թ․ հունվար

Վերջին լուրերը
Հայաստանում եկամուտ ստացող աշխատողների թիվը նոյեմբերի համեմատ նվազել է. 2025թ․ հունվար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754,839: Այս ցուցանիշը գերազանցել է 2024 թվականի հունվարի տվյալները 41,124-ով կամ 5.8%-ով։

Համեմատության համար՝ 2024 թվականի տարբեր ամիսներին նույնպես արձանագրվել է աշխատատեղերի թվի աճ: 2024 թվականի հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 713,715 էր, մարտին՝ 741,610, ապրիլին՝ 747,419, հուլիսին՝ 750,863, օգոստոսին՝ 751,816, հոկտեմբերին՝ 779,151, իսկ նոյեմբերին՝ 782,832:

2024 թվականին աշխատատեղերի աճի միտումը պահպանվել է ողջ տարվա ընթացքում, սակայն 2025 թվականի հունվարին արձանագրվել է նվազում 2024-ի նոյեմբերի համեմատ՝ 27,993 աշխատատեղով:

Հայաստանում եկամուտ ստացող աշխատողների թիվը նոյեմբերի համեմատ նվազել է. 2025թ․ հունվար
Բացակայող ամիսների տվյալները ՊԵԿ-ը չի հրապարակել
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները