Շվեդական ընկերությունը Էլվիս Փրեսլիի ավատարով համերգներ է ցանկանում կազմակերպել

Վերջին լուրերը
Շվեդական ընկերությունը Էլվիս Փրեսլիի ավատարով համերգներ է ցանկանում կազմակերպել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շվեդական Pophouse ընկերությունը բանակցություններ է վարել 1977 թվականին մահացած «Ռոքն-Ռոլի արքա» Էլվիս Փրեսլիի երաժշտության և կերպարի իրավունքի սեփականատերեր Sony Music-ի և Authentic Brands Group-ի հետ՝ արտիստի թվային ավատարի ստեղծման իրավունքները գնելու համար:

Շվեդական ընկերությունը չի հավակնում գնել երգչի կերպարի և ստեղծագործության բոլոր իրավունքները։ Այն ձգտում է գործընկերության պայմանագիր կնքել Sony Music-ի և Authentic Brands-ի հետ, որի շրջանակներում Փրեսլիի թվային ավատարի միջոցով նրա համերգները կկազմակերպվեն։

Նշենք, որ Pophouse-ի հիմնադիրների թվում է լեգենդար ABBA խմբի նախկին անդամ Բյորն Ուլվաուսը։ Ընկերությունն արդեն ունի նման միջոցառումներ կազմակերպելու փորձ․ 2022 թվականից այն անցկացրել է ABBA Voyage համերգները, որոնց մասնակցում են խմբի անդամների թվային ավատարները։

Այս տարի Pophouse -ը վճարել է նաև 300 միլիոն դոլար Kiss խմբի անդամների նկարների իրավունքները ստանալու համար, և արդեն պատրաստում է համերգային ծրագիր, որը կներառի նրանց թվային ավատարները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները