Անձնագրում ելքի կլոր կնիքի պահանջը հունվարի 1-ից չի գործի

Վերջին լուրերը
Անձնագրում ելքի կլոր կնիքի պահանջը հունվարի 1-ից չի գործի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից սկսած օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրերում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա, համապատասխան որոշումը հավանություն է ստացել կառավարության նիստում։

«Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկրյա պետություններում մեր քաղաքացիների անձնագրերի վավերականության մասին: Այսինքն՝ սա ենթադրում է վավերականության նշում, սակայն, ընդհանուր առմամբ, այն չի հատվում անձնագրերի ընդհանուր վավերականության ժամկետի հետ: Տարիներ շարունակ այս կլոր կնիքը նպատակ է հետապնդել մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել»,-ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

- Advertisement -
Անձնագրում ելքի կլոր կնիքի պահանջը հունվարի 1-ից չի գործի

Նա նաև նշել է, որ  այժմ կա նույնականացման քարտերի ինստիտուտը, այլ գործիքակազմեր ևս, որոնք մի շարք ռիսկեր կառավարելի են դարձնում: Եվ կլոր կնիքի նշանակությունն, ըստ էության, իմաստազրկվում է: Եվ չնայած դրան՝ այդ պահանջն անձնագրային ծառայություններում հանգեցնում է հերթերի, բարդացնում քաղաքացիների կյանքը: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերաբերելի բոլոր դրույթները: Քանի որ սա չի վերաբերում միայն ներպետական ընթացակարգին, այլ նաև այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանվել է եռամսյա իրազեկման ժամկետ, որ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին իրազեկի, և ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով որևէ խնդրի չբախվեն:

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները