Իլոն Մասկը սեպտեմբերին կներկայացնի Tesla Bot մարդանման ռոբոտին

Վերջին լուրերը
Իլոն Մասկը սեպտեմբերին կներկայացնի Tesla Bot մարդանման ռոբոտին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է, որ 2022թ. սեպտեմբերի 30-ին կներկայացնի Optimus անունով Tesla Bot մարդանման ռոբոտին։

Միլիարդատերը այդ օրն է տեղափոխել նաև օգոստոսի 19-ին պլանավորվող Tesla AI Day 2 կոնֆերանսը։

«Tesla AI Day-ը տեղափոխվել է սեպտեմբերի 30-ին, քանի որ այդ ժամանակ, հնարավոր է, մենք ունենան Optimus-ի նախատիպը»,- հայտնել է Մասկը։

Ծրագրի մասին առաջին անգամ Մասկը հայտարարել էր անցյալ տարվա սեպտեմբերին՝ առաջին Tesla AI Day-ի ժամանակ և խոստացել, որ Tesla-ն ռոբոտի նախատիպը կունենա 2022-ի վերջին, իսկ արտադրությունը կսկսվի արդեն 2023-ից։

Սկզբնական շրջանում ռոբոտը կկարողանա կատարել պարզ և կրկնվող գործողություններ, այդ թվում՝ արտադրական։ Հետագայում դրա գործողությունների շրջանակը կընդլայնվի։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները