Neuralink-ը ցանկանում է արտոնագրել «Telepathy»-ն և «Telekinesis»-ը

Վերջին լուրերը
Neuralink-ը ցանկանում է արտոնագրել «Telepathy»-ն և «Telekinesis»-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի ուղեղի իմպլանտներ արտադրող Neuralink ընկերությունը դիմումներ է ներկայացրել Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ (USPTO)՝ «Telepathy» և «Telekinesis» անվանումների բացառիկ օգտագործման իրավունք ստանալու համար, գրում է Wired-ը։

Նշենք, որ Մասկի ընկերության գյուտերից մեկի անվանումն արդեն իսկ Telepathy է։ Neuralink Telepathy սարքը թույլ է տալիս անդամալույծ մարդկանց մտքով կառավարել համակարգիչները և հեռախոսները՝ տեղադրված չիպը միացնելով սարքերին՝ Bluetooth-ի միջոցով: Ապագայում մշակողները խոստանում են հասնել Neuralink Telepathy սարքերի միջոցով օգտատերերի միմյանց հետ տելեպատիկ կերպով հաղորդակցմանը՝ օգտագործելով իմպլանտներ։

Պարալիզով հիվանդները նույնպես հնարավորություն կունենան օգտագործել արդեն ռոբոտ ձեռքը, որն աշխատում է չիպերի միջոցով։ Նրանք կկարողանան մտքի ուժով շարժել առարկաները: Telekinesis բառը դեռ պաշտոնապես չի օգտագործվում, սակայն արտոնագրի հայտը ուղղված է այս գյուտի անվանակոչմանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները