Իլոն Մասկը զրկելու է X-ի օգտատերերին «սև ցուցակի» հնարավորությունից

Վերջին լուրերը
Իլոն Մասկը զրկելու է X-ի օգտատերերին «սև ցուցակի» հնարավորությունից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

X-ը զրկելու է իր օգտատերերին «սև ցուցակի» հնարավորությունից: Հարթակի սեփականատեր Իլոն Մասկի խոսքերով՝ այդ գործառույթն «իմաստ չունի»: Օգտատերերը նախկինի պես կարող են արգելափակել անձնական հաղորդագրությունները:

X-ի (նախկինում Twitter) սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ հարթակը պլանավորում է հանել մարդկանց «սև ցուցակ» ավելացնելու գործառությը: Նրա խոսքերով՝ այդ գործառույթն «իմաստ չունի»:

- Advertisement -
Իլոն Մասկը զրկելու է X-ի օգտատերերին «սև ցուցակի» հնարավորությունից

Նման փոփոխություններ կատարելու ժամկետները հայտնի չեն: Էջերի սեփականատերերը չեն կարողանա սահմանափակել այլ օգտատերերին իրենց գրառումները կարդալուց: Սակայն X-ը կպահպանի անձնական նամակ ուղարկելիս արգելափակման հնարավորությունը:

«Արգելափակումը անվտանգության հիմնային գործառույթ է, որ ապահովում է սթալքինգի և բռնության զոհերի պաշտպանությունը: Նման հնարավորությունը ջնջելը վտանգի տակ կդնի սոցցանցերում շատ մարդկանց անվտանգությունը», — այսպիսի պատասխան են տվել Մասկին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները