Իլոն Մասկը զգուշացրել է արհեստական բանականության «աղետաբեր» հետևանքների մասին

Վերջին լուրերը
Իլոն Մասկը զգուշացրել է արհեստական բանականության «աղետաբեր» հետևանքների մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը զգուշանում է արհեստական բանականության չկարգավորվող հետևանքների մասին: Նա կոչ է արել նվազեցնել արհեստական բանականության՝ անկառավարելի դառնալու ռիսկերը:

Իլոն Մասկը զգուշացրել է, որ արհեստական բանականության ոլորտում չվերահսկվող մշակումները կարող են անդառնալի և «աղետաբեր» հետևանքներ ունենալ մարդկության համար:

Փարիզում կայացած Viva Tech համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ գործարարը կոչ է արել ստեղծել ստեղծել կանոններ՝ կարգավորելու արհեստական բանականության՝ անկառավարելու դառնալու երևույթ դառնալու հնարավորությունը:

«Ես կարծում եմ, որ կա թվային գերբանականության իրական վտանգ: Մենք պետք է նվազագույնի հասցնենք այն բանի հավանականությունը, որ ինչ-որ բան այն չի ստացվի», — հայտարարել է Մասկը:

Մարտ ամսին միլիարդատերը հանրագիր էր ստորագրել, որտեղ զգուշացվում էր հասարակության համար արհեստական բանականության չվերահսկվող համակարգերի աղետալի վտանգների մասին: Իսկ ահա մարտին հայտնի դարձավ, որ Մասկը արհեստական բանականությամբ աշխատող ստարտափ է ստեղծելու, որը կմրցի OpenAI-ի ChatGPT-ի հետ:

Մայիսին Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարեց, որ վախենում է, որ արհեստական բանականությունը կօգտագործվի անբարեխիղճ նպատակներով: Նա մեղավոր է համարում բոլոր նրանց, ովքեր թույլ են տվել տեխնոլոգիաների զարգանալ առանց կարգավորման:

Կկարգավորվի՞ արհեստական բանականության ոլորտը, թե՞ ոչ: Կտեսնենք առաջիկայում: Իսկ մինչ այդ՝ հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները