Իլոն Մասկը SpaceX-ի Starlink արբանյակներն ակտիվացրել է Ուկրաինայի համար

Վերջին լուրերը
Իլոն Մասկը SpaceX-ի Starlink արբանյակներն ակտիվացրել է Ուկրաինայի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկը հայտնել է, որ SpaceX-ի Starlink արբանյակներն այժմ ակտիվ են Ուկրաինայի վրա՝ երկրի փոխվարչապետի խնդրանքից հետո՝ փոխարինելու ռուսական հարձակման հետևանքով ոչնչացված ինտերնետային ծառայությունները:

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի որոշ մասեր թողել է առանց ինտերնետի, մինչդեռ SpaceX-ը հազարավոր կապի արբանյակներ է արձակել՝ լայնաշերտ կապը հասցնելու աշխարհի դժվարհասանելի վայրեր:

- Advertisement -
Իլոն Մասկը SpaceX-ի Starlink արբանյակներն ակտիվացրել է Ուկրաինայի համար

Այս քայլը Մասկը արել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի փոխվարչապետը կոչ արեց օգնել իրենց, քանի որ SpaceX համակարգը չի պահանջում որևէ օպտիկամանրաթելային մալուխ:

«Իլոն Մասկ, մինչ դուք փորձում եք գաղութացնել Մարսը, Ռուսաստանը փորձում է գրավել Ուկրաինան: Մինչ ձեր հրթիռները հաջողությամբ վայրէջք են կատարում տիեզերքից, ռուսական հրթիռները հարձակվում են ուկրաինացի քաղաքացիական անձանց վրա: Մենք խնդրում ենք Ուկրաինային տրամադրել Starlink կայաններ և դիմել ռուսներին, որպեսզի նրանք կանգ առնեն», — թվիթերում գրել է Միխայլո Ֆեդորովը:

«Starlink ծառայությունն այժմ ակտիվ է Ուկրաինայում։ Ավելի շատ տերմինալներ ճանապարհին են»,- ի պատասխան թվիթերում գրեց Մասկը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները