Իլոն Մասկը հայտնում է դեպի Մարս առաքելության առաջին ամսաթիվը

Վերջին լուրերը
Իլոն Մասկը հայտնում է դեպի Մարս առաքելության առաջին ամսաթիվը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX-ի առաջին առաքելությունները դեպի Մարս՝ հաջորդ սերնդի Starship հրթիռով, նախատեսված են 2026 թվականին, գրում է Independent-ը։

SpaceX-ի ղեկավարը հայտնել է, որ մեկնարկի ամսաթիվը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին, որի արդյունքում աշխարհը կարող է տեսնել առանց անձնակազմի մինչև ութ Starship-երի ուղևորություն դեպի Կարմիր մոլորակ։

Հայտարարությունն արվել է ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Չինաստանի տիեզերական գործակալությունը երկու տարով առաջ մղեց իր առաքելությունը դեպի Մարս: Tianwen-3 -ի վերադարձի առաքելությունն այժմ տեղի կունենա 2028 թվականին, համաձայն հայտարարության։

SpaceX-ի հավակնությունն էլ կախված կլինի իր Starship հրթիռի հաջող զարգացումից, որը կառուցված է մինչև 100 մարդ միջմոլորակային ճանապարհորդություններում տեղփոխելու համար:

Տիեզերական ընկերությունն արդեն իրականացրել է Starship նախատիպի երկու ուղեծրային թռիչքային փորձարկումներ 2024 թվականին, սակայն երկու հրթիռներն էլ պայթել են վայրէջքից առաջ։

«Առաջին Starship-երը դեպի Մարս կմեկնարկեն երկու տարի անց, երբ բացվի Երկիր-Մարս հաջորդ տրանսֆերային պատուհանը: Դրանք կբացվեն Մարսի վրա անձեռնմխելի վայրէջքի հուսալիությունը ստուգելու համար: Եթե ​​այդ վայրէջքները լավ ընթանան, ապա առաջին անձնակազմով թռիչքները դեպի Մարս կիրականացվեն չորս տարի հետո»,- գրել է Մասկը իր X-ի էջում:

Մասկը հույս ունի հարյուրավոր Starship-երից բաղկացած նավատորմ կառուցել՝ մարդկանց և բեռները արեգակնային համակարգով տեղափոխելու համար։

Հիշեցնենք, որ SpaceX-ի Starship-ը երբևէ կառուցված ամենամեծ և ամենահզոր հրթիռն է, որի երկարությունը մոտավորապես 120 մետր է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները