Կեղծ Իլոն Մասկը YouTube Live-ում կրիպտոարժույթով խարդախություններ է քարոզում

Վերջին լուրերը
Կեղծ Իլոն Մասկը YouTube Live-ում կրիպտոարժույթով խարդախություններ է քարոզում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 24-ին կայացած ուղիղ եթերում Իլոն Մասկի՝ AI-ի կողմից ստեղծված ձայնը օգտատերերին խորհուրդ է տվել կրիպտոարժույթ ներդնել կասկածելի կայքում: Հինգ ժամանոց YouTube Live հեռարձակումը ցուցադրել է մի հատված Tesla-ի միջոցառումից, որտեղ Մասկը, իբր, խրախուսում է դիտողներին ներդնել կրիպտոարժույթ՝ խաղարկությանը մասնակցելու համար: Բոլոր մասնակիցներին խոստացվել է ավանդադրված գումարի կրկնակի ավտոմատ վերադարձ, գրում է engadget.com-ը:

Հեռարձակումը միաժամանակ դիտել են ավելի քան 30,000 հեռուստադիտողներ (չի բացառվում բոտերի օգտագործումը), ինչը այն բարձրացրել է YouTube Live Now-ի առաջարկությունների վերևում: @elon.teslastream հաշիվն ունեցել է ստուգված պաշտոնական ալիքի նշան, ինչը կասկած չի հարուցել բազմաթիվ դիտողների համար: Որոշ ժամանակ անց և՛ տեսանյութը, և՛ ալիքը ջնջվել են։

Մասկի անունից նման «դիփֆեյքերի» խարդախությունների թիվը վերջին ամիսներին կտրուկ աճել է։ Ամեն անգամ հանցագործներն օգտագործում են Մասկի ընկերություններից մեկի հաշիվը: Այս անգամ տեսանյութը վերնագրված էր «Tesla-ն ներկայացնում է գլուխգործոց. Tesla-ն, որը ընդմիշտ կփոխի ավտոարդյունաբերությունը»: Հունիսի սկզբին Starship-ի գործարկման ժամանակ SpaceX-ի անունից նմանատիպ խարդախությունների մասին հաղորդումներ էին ստացվել, որոնք անցկացվել են 35 հաշիվներից:

Ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար՝ միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները