Իլոն Մասկը կրկին վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը

Վերջին լուրերը
Իլոն Մասկը կրկին վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկն այս շաբաթ կրկին վերականգնել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը՝ ֆրանսիացի մագնատ Բեռնար Առնոյի հետ դիմակայության արդյունքում։ Մասկին այս հարցում օգնել է Tesla-ի բաժնետոմսերի վերականգնումը։

Հուլիսի 24-ին Forbes-ի հաշվարկներով՝ Մասկի կարողությունն աճել է 4,1 մլրդ դոլարով՝ հասնելով մինչև 240,7 մլրդ դոլար։ Ավելի վաղ Tesla-ի բաժնետոմսերը թանկացել էին ավելի քան 2,5%-ով՝ հասնելով 266 դոլարի: Իսկ մինչ այս ընկերության բաժնետոմսերի արժեքը ընկել էր, երբ Իլոն Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը յոթ տարվա վարկային ֆինանսավորում կառաջարկի Tesla-ի նոր հաճախորդներին։

- Advertisement -
Իլոն Մասկը կրկին վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը

Առնոյի կարողությունը, ով LVMH գործադիր տնօրենն է, որին պատկանում են Louis Vuitton-ը, Christian Dior-ը և Tiffany-ն, նվազել է մինչև 234,9 միլիարդ դոլար՝ LVMH-ի բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառով:

Մասկը կորցրել էր աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը ուրբաթ՝ հուլիսի 21-ին։ Այնուհետև նրա կարողությունը կրճատվել էր 20 միլիարդ դոլարով՝ Tesla-ի բաժնետոմսերի գրեթե 10%-ով անկման պատճառով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները