Իլոն Մասկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կթողարկվի Grok 3 chatbot-ը, գրում է The Economic Times։
X-ի իր էջում Մասկը գրել է, որ նեյրոնային ցանցի երրորդ տարբերակի գործարկումն ու շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 17-ին՝ անվանելով այն «մոլորակի ամենախելացի նեյրոնային ցանց»։
Grok-ը գեներատիվ արհեստական բանականությամբ չաթ-բոտ է, որը հասանելի է Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցի պրեմիում բաժանորդագրության սեփականատերերին: Այն մշակվում է xAI ստարտափի կողմից, որը հիմնադրել է Մասկը՝ 2023 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ միլիարդատերը առաջարկել էր գնել ChatGPT-ն ծրագրավորող OpenAI-ը՝ 97,4 միլիարդ դոլարով։ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հրաժարվել էր վաճառել բիզնեսը և ի պատասխան հայտարարել, որ պատրաստ է գնել X-ը՝ 9,74 միլիարդ դոլարով: