Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն:
Քաղաքապետարանից հայտնել են, որ անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները:
Նշվում է, որ էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել են նոր դրույքաչափեր, որոնք հաշվարկվում են ըստ քաղաքի գոտիավորման:
Կարդացե՛ք նաև.
Փոքր կենտրոնում կարմիր գծերում կայանման մեկ տարվա գինը կկազմի 160 հազար դրամ
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։