Էլեկտրամոբիլների գույքահարկի կնվազի. Կառավարությունը ընդունեց հաշվարկի նոր մեխանիզմ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը։ Այս փոփոխությամբ սահմանվում է էլեկտրամոբիլների շարժիչի հզորության որոշման նոր և առավել օբյեկտիվ մեթոդաբանություն, որը կնպաստի գույքահարկի արդարացի հաշվարկմանը։

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, փոփոխությունը կտարածվի շուրջ 20,000 ֆիզիկական անձանց և 4,000 իրավաբանական անձանց վրա։

Ինչո՞վ է պայմանավորված փոփոխությունը

Նախկինում էլեկտրամոբիլների հզորությունը որոշվում էր ներկայացված տվյալների կամ նույնականացման պիտակների հիման վրա, որոնք հաճախ բացակայում էին կամ պարունակում էին երկակի տվյալներ (առավելագույն և նվազագույն հզորություն) ։ Սա առաջացնում էր անհամապատասխանություն և լրացուցիչ հարկային բեռ քաղաքացիների համար։

Հզորության հաշվարկի նոր բանաձևերը

Այսուհետ հզորությունը կվերցվի էլեկտրոնային անձնագրերի շտեմարանից։ Տվյալների բացակայության դեպքում կկիրառվեն հետևյալ գործակիցները.

  • Մինչև 250 ձիաուժ պիկային հզորության դեպքում՝ հզորությունը կորոշվի պիկային հզորության և 1.5 գործակցի քանորդով։
  • 251 և ավելի ձիաուժ պիկային հզորության դեպքում՝ հաշվարկը կլինի հետևյալ կերպ. 250 / 1.5 + (գերազանցող ձիաուժերը) / 2.5։

Կարևոր է նշել, որ արդեն իսկ գրանցված էլեկտրամոբիլների տվյալները կփոփոխվեն ինքնաշխատ եղանակով.

  • Մինչև 2026թ. հունվարի 1-ը գրանցվածների համար՝ 2026թ. հունվարի 1-ից,
  • 2026թ. հունվարի 1-ից մինչև որոշման ուժի մեջ մտնելը գրանցվածների համար՝ գրանցման հաջորդ ամսվա 1-ից։

Սեփականատերերը կտեղեկացվեն իրենց անձնական էջերի, էլեկտրոնային փոստի կամ հեռախոսահամարի միջոցով, փոփոխված տվյալները ներկայացված կլինեն նաև roadpolice.am-ի՝ իրենց անձնական էջերում։ Փոփոխված տվյալները հասանելի կդառնան նաև ՏԻՄ-երին՝ հարկային պարտավորությունները ճշգրտելու նպատակով։

Ուժի մեջ մտնելու ժամկետը. Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից և կգործի մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները