Կառավարությունը 1 տարով երկարացրել է էլեկտրական մեքենաների ներմուծման արտոնությունը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի կառավարությունը մեկ տարով երկարացրել է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման վրա ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից ազատման ժամկետը։ Համապատասխան որոշումը ընդունվել է հոկտեմբերի 16-ին կայացած կառավարության նիստում։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ գործող արտոնությունը, որը ուժի մեջ է 2019 թվականից, նախատեսված էր մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, սակայն հաշվի առնելով դրական արդյունքները՝ կառավարությունը նպատակահարմար է համարել երկարացնել այն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող էլեկտրամեքենաները ազատված են մաքսատուրքից։ Հայաստանի քվոտան 2022 թվականին կազմել է 7 հազար, իսկ 2023–2025 թվականներին՝ 8 հազար ավտոմեքենա։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2025 թվականին Հայաստան արդեն ներմուծվել է 3 էլեկտրական ավտոբուս, 14 888 ավտոմեքենա (ինչը շուրջ 3 հազարով ավելի է, քան ամբողջ 2024 թվականին), ինչպես նաև 2634 մոտոցիկլ և մոպեդ։ Արտոնությունը տարածվում է միայն 2024 թվականից և հետո արտադրված տրանսպորտային միջոցների վրա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները