Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքով ձևակերպելու քվոտան սահմանվել է 8000 հատի չափով։ ՀՀ կառավարության որոշմամբ այն բաշխվել է հետևյալ կերպ․
- 3000 հատից ոչ ավելի՝ ավտոարտադրողների հետ դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծող սուբյեկտների համար։
- 5000 հատից ոչ ավելի՝ մնացած ներմուծողների, այդ թվում՝ ֆիզիկական անձանց համար։
Կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի 27-ի դրությամբ մաքսատուրքի արտոնությունից օգտվել է․
- 432 տրանսպորտային միջոց (կամ բաշխված քվոտայի 14.4%)՝ ավտոարտադրողների հետ պայմանագրեր ունեցող ներմուծողների կողմից։
- 4718 տրանսպորտային միջոց (կամ բաշխված քվոտայի 94.4%)՝ մնացած ներմուծողների կողմից։