Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի առաջին կիսամյակում աճել է 8.6%-ով

Վերջին լուրերը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի առաջին կիսամյակում աճել է 8.6%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար–հունիս ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 8.6%։ Տնտեսական աճի տեմպերը վերականգնվել են մի շարք առանցքային ոլորտներում՝ պայմանավորված ինչպես պետական կապիտալ ծախսերի ընդլայնմամբ, այնպես էլ ներքին և արտաքին պահանջարկի ամրապնդմամբ։

Առավել զգալի աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ տարեկան +18.5%, և ծառայությունների ոլորտում՝ առանց առևտրի՝ +9.8%։ Առևտրի շրջանառությունը աճել է 3.9%-ով։ Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 9.7 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ 55%-ով։

Արտահանումը կազմել է 3.76 մլրդ դոլար՝ +47.2%, իսկ ներմուծումը՝ 5.91 մլրդ դոլար՝ +61.4%։
Միջին ամսական աշխատավարձը, մայիսի դրությամբ, կազմել է 288,531 դրամ՝ աճելով 4.2%։
Սպառողական գների ինդեքսը 2025թ․ առաջին կիսամյակում կազմել է 103.1%։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները