Մատենադարանի արդիականացումը շարունակվում  է․ EasyPay-ը աջակցում է նոր գիտացուցադրական համակարգի ներդրմանը 

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հավատարիմ մնալով մարդկանց կյանքը պարզեցնելու իր առաքելությանը՝ EasyPay ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում միացել է Մատենադարանի արդիականացման ծրագրին։

Ընկերության աջակցությամբ Մատենադարանում շրջայցներն ավելիլ պարզ ու հասանելի կդառնան աշխարհի տարբեր ծայրերից եկած այցելուներին։ Մատենադարանի ցուցասրահներում կկիրառվեն աուդիոուղեցույցներ, որոնք հնարավորություն կտան մեր քաղաքացիներին ու այլազգի այցելուներին՝ առանց զբոսավարի ուղեկցության, ինքնուրույն ծանոթանալ նմուշների բովանդակությանը՝ իրենց նախընտրած լեզվով։  

«Մենք բարձր ենք գնահատում Մատենադարանի՝ որպես գիտական և մշակութային համաշխարհային կենտրոնի ստանձնած առաքելությունն ու ուրախ ենք մեր ներդրումն ունենալ նրա արդիականացման կարևոր գործում», – նշել է EasyPay-ի գլխավոր տնօրեն Մհեր Գալստյանը։ 

Հավելենք, որ այժմ Մատենադարան այցելությունների տոմսեր հնարավոր է ձեռք  բերել easywallet հավելվածի easyevents բաժնում: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները