Երևանում մեկնարկեց e-Logi Fest25 լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտների կարևորագույն միջոցառումը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Lոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտների տարվա կարևորագույն միջոցառում e-Logi Fest25-ը այլևս իրականություն է։ Մայիսի 30-ին Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկած լոգիստիկ և տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչների, ընկերությունների ղեկավարների և ոլորտի առաջատարների համար նախատեսված այս միջոցառումը ոլորտում տարածաշրջանի խոշորագույն իրադարձությունն է։

e-Logi Fest25-ը նպատակ ունի խթանել լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտներում թվային լուծումների ներդրմանը, որը կբարձրացնի ոլորտի արդյունավետությունը և կաջակցի տարբեր դերակատարների միջև համագործակցությանը։ Միջոցառման կարևորագույն առանձնահատկությունն իր միջազգային բնույթն է՝ մասնակիցների, խոսնակների և հյուրերի աննախադեպ ներգրավվածությամբ։ Այն կազմակերպում է Event x Expo Group-ը։

e-logi fest-ը ներկայանում 3 բաղադրիչով։ Միջոցառման 3 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել ֆեստի շրջանակում կազմակերպված համաժողովին, ցուցահանդեսին և հեքեթոնին։

Գլոբալ լոգիստիկա, սահմանային կարգավորումներ, էլեկտրոնային առևտրի միտումներ և մատակարարման շղթայում արհեստական բանականության կիրառում՝ բոլոր այս հարցերը կլինեն երկօրյա համաժողովի թիրախում։ Ոլորտի առաջատարներն ու միջազգային խոսնակները կանդրադառնան ոլորտի մարտահրավերներին, օրենսդրական բացերին և կարգավորումներին, Հայասատանը տարածաշրջանային լոգիստիկ քարտեզի՝ որպես առանցքային երկիր դնելու հեռանկարին, ոլորտային ներդրումների ներգրավմանն ու այլ կարևորագույն հարցերի։

Միջոցառման մյուս կարևոր բաղադրիչը հեքեթոնն է՝ մասնակից ավելի քան 20 թիմերով, որոնք օր ու գիշեր աշխատելու են՝ ստանալու լավագույն տեխնիկական լուծումը դրոնների միջոցով առաքում կազմակերպելու համար։ Մասնակից թիմերի առջև դրվել է 3 տարբեր խնդիր, իսկ հաղթողները որոշվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։

Միջոցառման ցուցահանդեսի շրջանակում մասնակից ընկերություններն իրենց տաղավարներում ներկայացնում են լուծումներ՝ թե՛ լոգիստիկ, թե էլեկտրոնային առևտրի ոլորտում: Միջոցառման այս հատվածը բացի բիզնեսներից, շատ հետաքրքիր ու օգտակար կարող է լինել նաև անհատների համար, ովքեր կարող են բացահայտել էլեկտրոնային առևտրի նոր, առավել հարմարավետ տարբերակներ, ստանալ արժեքավոր տեղեկատվություն և խորհուրդներ։

E-Logi Fest-ը կշարունակվի մայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ բացելով նոր հնարավորություններ բիզնեսների և անհատների համար, ինչպես նաև ցույց տալով հավակնություններ ՝ դառնալու ամենամյա կարևորագույն միջոցառում։

Մանրամասները՝ ռեպորտաժում՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները