e-Logi Fest 2025-ը տարածաշրջանի խոշորագույն լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի միջոցառումն է, որը կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 1-ը Meridian Expo Center-ում (Ոսկերիչների 1)։ Այն համախմբում է ոլորտի առաջատար ընկերություններին, նորարար լուծումներ ներկայացնող ստարտափներին և միջազգային փորձագետներին՝ մեկ հարթակում։
Միջոցառումը հետաքրքիր կլինի ինչպես անհատ սպառողների, այնպես էլ բիզնես ներկայացուցիչների համար։ Անհատ այցելուները կկարողանան ծանոթանալ արտասահմանից ապրանքներ պատվիրելու ավելի հասանելի, արդյունավետ և խնայող տարբերակներին, իսկ բիզնեսների համար միջոցառումը հարթակ է դառնում նոր համագործակցությունների, ներկրման և արտահանման գործընթացների օպտիմալացման և ոլորտում առավել մրցունակ դիրքավորումների համար։
Միջոցառման շրջանակում կկայանա միջազգային համաժողով, որտեղ կհանդիպեն տարածաշրջանի և արտասահմանի մասնագետներ՝ քննարկելու լոգիստիկ ոլորտի գլոբալ միտումները, նորարար լուծումները, ինչպես նաև Հայաստանի հնարավորությունը՝ դառնալու տարածաշրջանային լոգիստիկ հաբ։ Կխոսվի նաև Գյումրու չոր նավահանգստի զարգացումների և դրա ռազմավարական նշանակության մասին։
Տեխնոլոգիական հատվածում նախատեսվում է հաքաթոն, որի ընթացքում մասնակից թիմերը մեկ օրվա ընթացքում կփորձեն մշակել տեխնոլոգիական լուծումներ՝ ուղղված դրոնով առաքման համակարգերի ստեղծմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Սա յուրահատուկ հնարավորություն է՝ գնահատելու ոլորտի նորարարական ներուժն ու կիրառական գաղափարների կենսունակությունը։
Միջոցառման ընդհանուր նպատակի, գաղափարի և այս տարվա հիմնական նորարարությունների մասին ավելի մանրամասն կարող եք լսել մեր հարցազրույցում՝ միջոցառման համահիմնադիր և տնօրեն Քրիստինե Երեմյանի հետ։
Կարդացե՛ք նաև՝