Ամբողջ աշխարհում շքեղության, որակի, ինչպես նաև Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշը հանդիսացող Hongqi (Հոնցի) բրենդն արդեն Հայաստանում է։ Ապրիլի 28-ին Երևանում E-auto ընկերությունը բացեց իր վաճառքի և սպասարկման ավտոսրահի դռները՝ դառնալով ավտոմոբիլային այս հսկայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Այս շքեղ մեքենաները Չինաստանում ի սկզբանե նախատեսված էին երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար, իսկ այսօր արդեն դրանք հասանելի են նաև հայ գնորդին՝ Դավիթ Բեկ 138/4 հասցեում։ Չինական մշակույթից ոգեշնչված, յուրահատուկ դիզայնով, որակյալ հարդարանքով և ժամանակակից ինտերիերով Hongqi էլեկտրամոբիլները խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի, իսկ դրանց հզոր մարտկոցները ապահովում են բարձր անվտանգությունն ու հանդիսանում էլեկտրամոբիլի ամենամեծ առավելություններից մեկը։ E-auto-ում ներկայացված է մեքենաների 4 մոդել՝ իսկ առաջիկայում տեսականին կհամալրվի նաև հիբրիդային մեքենաներով:
Ընդամենը 8․700․000 դրամից սկսած այս Էլեկտրամոբլիները հագեցած են Apple Carplay և Android auto մուլտիմեդիա համակարգերով, որոնք թվային էլ ավելի լայն հնարավորություններ են ընձեռում վարորդներին: Hongqi բոլոր մեքենաները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական պահանջներին, ինչի մասին հավաստում են COC (European Certificate of Conformity) վկայագրերը։
Ընկերությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվում զարմացնել իր հաճախորդներին․ Այն էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև Hongqi-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների պաշտոնական երաշխիք:
Մանրամասները՝ մեր ռեպորտաժում