Duracell-ը թողարկել է հզոր էներգաբանկեր, որոնցից մեկը կարող է լիցքավորել 3 նոթբուք

Վերջին լուրերը
Duracell-ը թողարկել է հզոր էներգաբանկեր, որոնցից մեկը կարող է լիցքավորել 3 նոթբուք
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Duracell-ը ներկայացրել է M150 արտաքին մարտկոցի նոր մոդելը՝ 25 հազար mAh հզորությամբ (199 դոլար), որը նման է մեծ AAA մարտկոցի, հայտնում է The Verge-ը։

Այն ոչ միայն էներգաբանկ է, այլ լիարժեք լիցքավորման կայան: Ունի բազմաթիվ USB-A և USB-C միակցիչներ, իսկ դրա կափարիչը ունի մագնիսական անլար լիցքավորիչ, որը թույլ է տալիս օգտագործել MagSafe-ով iPhone-ի հետ: Կափարիչի տակ կա էլեկտրական մալուխներ պահելու փոքր պահոց։

- Advertisement -
Duracell-ը թողարկել է հզոր էներգաբանկեր, որոնցից մեկը կարող է լիցքավորել 3 նոթբուք

Մարտկոցի բարձրությունը 16,25 սմ է, քաշը՝ մոտ 800 գրամ։ Հավաքածուն ներառում է M150-ի լիցքավորման կայան, որը կշռում է ևս 300 գրամ:

Կա Power Bank-ի ևս մեկ տարբերակ՝ M250, որն ունի 60,000 mAh հզորություն և արժի 299 դոլար:

Ըստ The Verge-ի՝ ամբողջական Duracell power բանկը (25000 mAh) կարող է լիցքավորել 16 դյույմանոց MacBook Pro նոութբուքը։ Մարտկոցի ելքային հզորությունը բավարար է նոութբուքը, Steam Deck խաղային վահանակը և սմարթֆոնը միաժամանակ լիցքավորելու համար։

Երկրորդը (60000 mAh) բավական է երեք նոթբուք կամ 14 սմարթֆոն լիցքավորելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները