Հանքարդյունաբերության ոլորտում օգոստոսյան անկումը փոխհատուցվել է մշակող արդյունաբերության աճով․ Համաշխարհային բանկ

Վերջին լուրերը
Հանքարդյունաբերության ոլորտում օգոստոսյան անկումը փոխհատուցվել է մշակող արդյունաբերության աճով․ Համաշխարհային բանկ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի արդյունաբերության ոլորտում աճը օգոստոսին եղել է չափավոր՝ 2.1%, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում 5.5% անկումը հավասարակշռվել է մշակող արդյունաբերության 3.8% աճով՝ պայմանավորված օգոստոսին սննդամթերքի և ծխախոտի արտադրության ծավալների ավելացմամբ։

Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – October 2024» զեկույցում։

- Advertisement -

Համաձայն վերլուծության՝ 2024թ. օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է 5.6%-ով՝ հուլիսյան 6.2%-ի փոխարեն: Տնտեսության առանձին ճյուղերում գրանցվել են հետևյալ ցուցանիշները. շինարարության ոլորտում՝ 16.5% աճ, առևտրի ոլորտում՝ 14.9% աճ: Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) ևս դրսևորել է դրական դինամիկա՝ օգոստոսին հասնելով 9.5%-ի, ինչը զգալիորեն բարձր է հուլիսի 4.9%-ից: Այս աճը հիմնականում ապահովվել է ֆինանսական, ապահովագրական, հյուրանոցային և մասնագիտական ծառայությունների ոլորտների շնորհիվ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ 2024թ. առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 9%-ով: Օգոստոսյան ցուցանիշները վկայում են 5.6% աճի մասին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մինչդեռ հուլիսի նկատմամբ աճը կազմել է 7.2%:

Արդյունաբերական հատվածում 2024թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում արձանագրվել է 1.9 տրիլիոն դրամի արտադրանք, որը 13.7%-ով գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը: Օգոստոս ամսվա արդյունքը կազմել է 241.8 միլիարդ դրամ: Ոլորտային վերլուծությունը ցույց է տալիս, որ հանքարդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը 8 ամսում ապահովել են 310 միլիարդ դրամի արտադրանք (8.1% անկում նախորդ տարվա համեմատ), իսկ մշակող արդյունաբերությունը՝ 1.3 տրիլիոն դրամ (20.7% աճ):

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները