Drone Edulab-ի սաները փորձարկել են իրենց պատրաստած թռչող սարքերը

Վերջին լուրերը
Drone Edulab-ի սաները փորձարկել են իրենց պատրաստած թռչող սարքերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Drone Edulab-ի թիմը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն։

Տեղում պատանիները ծանոթացել են լաբորատորիայի և սարքավորումների հետ: Այցի ընթացքում փորձարկվել են Drone Edulab-ի սաների կողմից պատրաստված դրոնները:

Հիշեցնենք՝ Drone Edulab-ն իրականացնում է դրոնների և ռոբոտների ծրագրավորման 8-ամսյա դասընթաց, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան պատանիները։

Ծրագրի նպատակը կրթության միջոցով մեքենայական տեխնոլոգիաները ավելի մոտեցնելն է երիտասարդ սերնդին։ Drone EduLab-ը ստեղծվել է Startup Armenia հիմնադրամի, Respo ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները