Հայկական Docus-ն AI առողջապահական օգնական է գործարկել

Վերջին լուրերը
Հայկական Docus-ն AI առողջապահական օգնական է գործարկել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Docus ստարտափը 24/7 ռեժիմով աշխատող AI առողջապահական օգնական (AI Health Assistant) է գործարկել:

Docus-ն արհեստական բանականությամբ օժտված օնլայն հարթակ է, որը հնարավորություն է տալիս կապ հաստատել Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժշկական հաստատությունների հետ՝ այդկերպ մեծացնելով հիվանդների՝ ճշգրիտ ախտորոշում և բուժում ստանալու հնարավորությունը։

«Այսօր առողջապահության ոլորտում նոր դարաշրջան է սկսվում՝ Docus AI Health Assistant-ը արդեն հասանելի է:

Մենք աներևակայելի ոգևորված ենք ներկայացնելու մեր նորարարական Docus AI Health Assistant-ը, որը բեկում է անհատականացված առողջապահության ոլորտում, այն այժմ հասանելի է և պատրաստ է ծառայել ձեզ»,- ասվում է Docus-ի տարածած հայտարարության մեջ։

AI Health Assistant-ը տրամադրում է անհատականացված առաջարկներ, այսինքն` օգտատերը ստանում է խորհուրդներ՝ հիմնված իր անհատական ​​առողջության պրոֆիլի վրա, ինչը թույլ է տալիս վերահսկել առողջական վիճակը։

Այն ունի հիվանդությունների հավանականության գնահատման գործառույթ, որի շնորհիվ գնահատում է պոտենցիալ առողջական ռիսկերը՝ տալով վաղ պատկերացումներ հնարավոր հիվանդությունների վերաբերյալ։

Բացի այդ գործիքը նաև ունի առողջության մասին անհատականացված զեկույցներ և անհատականացված կլինիկական պլան, որը կտրամադրի գիտելիքներ և քայլեր՝ առողջությունը պահպանելու կամ բարելավելու համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները