DigiTec 2024-ը հաջողված է. How2B-ն ամփոփել է տարվա ամենամեծ տեխնոցուցահանդեսը

Վերջին լուրերը
DigiTec 2024-ը հաջողված է. How2B-ն ամփոփել է տարվա ամենամեծ տեխնոցուցահանդեսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 4-6-ին Երևանի Մերիդիան կենտրոնում տեղի ունեցավ 19-րդ դիջիտեք էքսպո ցուցահանդեսը՝ մասնակից ավելի քան 200 ընկերություններով, և տասնյակ հազարավոր այցելուներով: 

Ֆինանսական հատվածի բավական մեծ ներկայությանը զուգահեռ՝ Դիջիտեք 2024-ը պահել էր հայկական տեխնոոլորտը լավագույնս ցուցադրելու իր մենաշնորհը, և այդ հարցում կարևոր դեր ունեցավ ստարտափների ճեմուղին՝ ավելի քան 80 մասնակից թիմերով: Այս ամենին գումարվեց նաև բովանդակային և կրթական հատվածը՝ հետաքրքիր քննարկումներ ու ելույթներ միաժամանակ երկու՝ digitalk և digiinvest հարթակներում:

DigiTec 2024 եռօրյա ցուցահանդեսը հաջողված է, իսկ ձեռք բերված տպավորություններն ու հնարավորությունները կուղեկցեն հայկական թեքին մինչև հաջորդ՝ 20-րդ հոբելյանական դիջիտեքը:

Տարվա ամենամեծ ու ամենասպասված տեխնոցուցահանդեսի ամփոփումը կգտնեք How2B-ի ռեպորտաժում.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները