DigiTec 2023-ի անցկացման օրերը հայտնի են

spot_imgspot_img
Վերջին լուրերը
DigiTec 2023-ի անցկացման օրերը հայտնի են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)
Երբ՝
 հոկտեմբերի 13-15
Որտեղ՝ Meridian Expo & Event Centre

Միջոցառման մասին․

Հոկտեմբերի 13-15-ը տեղի կունենա տարածաշրջանում ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը՝ Digitec 2023-ը, որը Երևանում կհամախմբի տեխնոլոգիական համայնքը՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունները, որոնք մասնակիցներին կցուցադրեն իրենց նորարար լուծումները։

Այս տարի մասնակցությունը լինելու է անվճար գրանցումով։

Միջոցառման ընթացքում մասնակիցներն ականատես կլինեն, թե ինչպես են տեխնոլոգիաները խթանում տարբեր ոլորտների զարգացումը՝ կրթությունից մինչև բժշկություն։

Էքսպոյի բաժիններն են՝ 

  • Կոմպլեքս ինժեներական լուծումներ
  •  ՏՏ սարքավորումներ և համակարգեր
  •  Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում
  • Իրերի համացանց (IoT)
  •  Ծրագրային և վեբ լուծումներ
  •  Կիբեռ անվտանգություն
  •  Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ
  •  Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ
  • Դիզայն և անիմացիա
  • Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա
  • Ֆինանսական տեխնոլոգիաներ
  • Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
  • Տեխնոլոգիական կրթություն

Digitec ցուցահանդեսը տարիներ շարունակ համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ շուրջ 80․000 այցելուները ծանոթանում են գլոբալ տեխնոլոգիական թրենդներին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր