Digitec 2022-ի անցկացման օրերը հայտնի են

Վերջին լուրերը
Digitec 2022-ի անցկացման օրերը հայտնի են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԱՏՁՄ-ի կողմից կազմակերպվող ամենամյա DigiTec Expo-ն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

DigiTec Expo-ն DigiWeek տեխնոլոգիական օրերի կենտրոնական միջոցառումն է, որի շրջանակներում մեկ շաբաթ շարունակ տեղի կունենան ոլորտն ընդգրկող տարբեր միջոցառումներ։ Դրա շնորհիվ մասնակիցները կկարողանան առավելագույն ներգրավվածություն ունենալ Հայաստանի և տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունների մեջ:

ԱՏՁՄ  հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, այս տարի ցուցահանդեսում առանձին հատված է նախատեսված տեխնոլոգիական կրթություն իրականացնող կազմակերպությունների, ծրագրերի և նախաձեռնությունների համար։

- Advertisement -
Digitec 2022-ի անցկացման օրերը հայտնի են

Միաժամանակ հոկտեմբերի 1-2-ը ԱՏՁՄ-ն կիրականացնի նաև Digitec Summit-ը՝ միջազգային երկօրյա համաժողովը, որը համախմբում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին ամբողջ աշխարհից: Համաժողովը բաղկացած է մի շարք հիմնական պանելային քննարկումներից և ներառում է առաջատար ձեռնարկատերերի, հետազոտողների և մասնագետների։ DigiTec Summit 22-ի գլխավոր քննարկման թեման է՝ «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» (“How do emerging countries with large tech ambitions compete on a global scale”):

DigiWeek22-ի օրերին հոկտեմբերի 5-6-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ-ը (FAST), իր հերթին, կազմակերպում է Գլոբալ ինովացիոն ֆորում (Global Innovation Forum 2022)։

DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի այնտեղ ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու դրա զարգացման ներուժը: Նախորդ տարի DigiTec Expo-ն ունեցել է ավելի քան 100 ցուցադրող ընկերություն և ավելի քան 60․000 այցելու աշխարհի տարբեր երկրներից։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները