Թվային արվեստի ձեռներեցության անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Թվային արվեստի ձեռներեցության անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ`ImpactAim Venture Accelerator , ISTC հիմնադրամ
Մեկնարկ՝
 օգոստոսի 7

Միջոցառման մասին․

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator վենչուրային աքսելերատորը և ISTC հիմնադրամը համատեղ մեկնարկում են բոլորովին նոր շուկայական ուղղվածություն ունեցող մասնագիտական ծրագիր։

Digital Art Entrepreneurship անվճար ծրագիրը նախատեսված է 15-24 տարեկան երիտասարդների համար, ովքեր ստացել են կամ ստանում են մասնագիտական կրթություն արվեստի ոլորտում:

Ծրագիրը կզարգացնի մասնակիցների ձեռնարկատիրական և թվային արվեստի հմտությունները՝ ծանոթացնելով նրանց հայկական թվային արվեստի առաջատար ընկերությունների և փորձագետների հետ։

Նախագծային ուսուցման միջոցով մշակված ծրագիրը մասնակիցներին կտրամադրի իրական մարտահրավերներ՝ տրված գործող բիզնեսների կողմից։

Վարպետության դասերը կիրականացվեն մասնագիտական խորը գիտելիքներով հարուստ ոլորտի լավագույն մենթորների կողմից, հետևյալ թեմաներով.

  • NFT Art (հարթակներ, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար)
  • Ֆրիլանս հարթակներ (պլատֆորմներ, պրոֆիլավորում, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար)
  • Generative AI (DALL-E 2, WOMBO, Open AI և այլն)
  • Խաղի դիզայնի տարրեր (խաղի նախագծման փուլեր, ժանրեր, MVP, վաճառք, գնագոյացում)
  • Խաղի արվեստ. 2D մոդելավորում (կերպարների ձևավորում, փուլերի ձևավորում, UI/UX + Adobe Illustrator)
  • Խաղի արվեստ. 3D մոդելավորում (կերպարների ձևավորում, փուլերի ձևավորում + Maya)

Ծրագրին մասնակցությունը անվճար է և առաջնահերթությունը տրվելու է արվեստի ոլորտում մասնագիտացում ստացած կամ տվյալ պահին ստացող մասնակիցներին։

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները