Կկայանա  «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի եզրափակիչ փուլը

Վերջին լուրերը
Կկայանա  «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի եզրափակիչ փուլը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 12-ին տեղի կունենա  «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որը կազմակերպվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից՝ որպես «ԱՐՄԱԹ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի բաղկացուցիչ մրցութային մաս։

«ԴԻՋԻԿՈԴ 2025»-ին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 1600 աշակերտ ՀՀ մայրաքաղաքից, բոլոր մարզերից, Ջավախքից, Քուվեյթից և ԱՄՆ-ից: Արդեն 10-րդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակն է խրախուսել և զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը: DigiCode-ը դարձել է նաև արդյունավետ հարթակ, որտեղ Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարարական գաղափարներով։ «Աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի» այսպիսին է մրցույթի ուղերձը, որն արդեն տարիներ շարունակ բացահայտում է տաղանդավոր հայ պատանիների և հնարավորություն տալիս նրանց զարգացնելու իրենց ստեղծագործական ունակությունները։

Մրցույթի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում ամերիկյան համալսարանը։ Մրցույթի հովանավորն է IDBank-ի և IDram-ի «Մի դրամի ուժը» նախագիծը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները