50 թիմ հաղթահարել է DigiCode 2022-ի մարզային փուլը և անցել հանրապետական փուլ

Վերջին լուրերը
50 թիմ հաղթահարել է DigiCode 2022-ի մարզային փուլը և անցել հանրապետական փուլ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ ապրիլի 9-10-ը ամբողջ Հայաստանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաները մրցել են պատանեկան ծրագրավորման DigiCode 2022 մրցույթի հանրապետական փուլի ուղեգրի համար։

Ստացվել էր շուրջ 950 հայտ 1000-ից ավել անհատ երեխաների և թիմերի կողմից, որոնցից մարզային փուլին ներկայացվեցին 400-ից ավել աշխատանքներ։

- Advertisement -
50 թիմ հաղթահարել է DigiCode 2022-ի մարզային փուլը և անցել հանրապետական փուլ

Ապրիլի 9-ին մարզային փուլն անցկացվել է միաժամանակ 4 քաղաքներում. Վանաձորում մրցել են Լոռիի, Գյումրիում՝ Շիրակի, Իջևանում՝ Տավուշի և Գեղարքունիքի, իսկ Գորիսում՝ Սյունիքի, Արցախի, Վայոց Ձորի և Ջավախքի լաբորատորիաների աշակերտները։ Ապրիլի 10-ին տեղի ունեցած մարզային փուլին մրցել են Երևանի և մերձակա մարզերի՝ Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ, պատանի ծրագրավորողները։

Պատանիները մրցել են 4 անվանակարգերում՝

  • «Վիրտուալ լաբորատորիա» (Աղուէս/ Scratch ծրագրով),
  • «Համակարգչային խաղեր» (Աղուէս/ Scratch ծրագրով),
  • «Սարքերի ինտեգրում» (Python ծրագրավորման լեզվով)
  • «Ալգորիթմական լուծում» (Կրիայ/ KTurtle ծրագրով)։

Մարզային փուլը հաղթահարած շուրջ 50 թիմերն անցել են հանրապետական փուլ, որը տեղի կունենա ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վերջինիս շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։ «Դիջիկոդի» hանրապետական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։

«Այս տարի առաջին անգամ մարզային փուլը ֆիզիկապես անցկացվեց 5 տարածաշրջանային կենտրոններում, ինչը համապետական տեխնոլոգիական տոնի վերածեց մրցույթը։ Ավելացրել ենք «Վիրտուալ լաբորատորիաներ» անվանակարգը, որտեղ դպրոցականները ներկայացնրին քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի լաբերի հետաքրքիր մոդելներ՝ անգամ այն դպրոցներից, որոնցում նման լաբորատորիաներ դեռևս չեն գործում։ Երեխաների ներկայացրած համակարգչային խաղերից շատերն աչքի էին  ընկնում անասելի հասունությամբ և պատրաստ նախագծերի էին՝ տեղափոխվելու համակարգչային խաղերի պրոֆեսիոնալ ոլորտ», — նշում է «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։

Ժյուրիի կազմի ընտրության ընթացակարգն այս տարի նույնպես փոփոխությունների էր ենթարկվել։ Յուրաքանչյուր մարզում ժյուրին կազմավորվել էր հետևյալ ձևաչափով. «Արմաթ» ԻԼ խմբավար, ԱՏՁՄ վարչության անդամ, մարզային ՏՏ ընկերության ներկայացուցիչներ։

Մրցույթի կազմակերպիչներն են՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ Vxsoft-ի հովանավորությամբ, EIF, VTCGTC, մարզպետարանների, Իջևանի պետական համալսարանի և Գորիսի թիվ 3 դպրոցի համագործակցությամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները