Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձել է Euroclear-ի հաճախորդ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի դիմումը՝ Euroclear Bank-ի հաճախորդ դառնալու վերաբերյալ, հաստատվել է Euroclear Bank-ի Կառավարման կոմիտեի որոշմամբ 2025թ. նոյեմբերի 20-ին։

Euroclear Bank-ը աշխարհի խոշորագույն միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներից մեկն է, որի պահպանած ակտիվների շուկայական արժեքը գերազանցում է 40 տրիլիոն եվրոն, և այն գլոբալ ֆինանսական համակարգի առանցքային օղակներից է ինստիտուցիոնալ ներդրողների, միջազգային ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների համար։

Euroclear Bank-ի հաճախորդ դառնալը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համար ենթադրում է միջազգային ֆինանսական շուկաներ մուտքի ընդլայնում, միջազգային շուկաների լավագույն ծառայությունների ներդրում, Հայաստանի կապիտալի շուկայի մրցունակության զգալի բարձրացում, ինչպես նաև միջազգային ներդրողների համար դրա ճանաչելիության ավելացում։

Դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանի հայտարարության համաձայն՝ Euroclear Bank-ի հաճախորդ դառնալը կարևորագույն քայլ է ռազմավարական զարգացման ճանապարհին։ Նա նշել է, որ սա ոչ միայն բարձրացնում է Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային ճանաչելիությունն ու վստահությունը, այլև ստեղծում է նոր կամուրջներ՝ ընդլայնելով կապերը գլոբալ ֆինանսական շուկաների հետ։

Այս համագործակցությունը AMX խմբի ավելի քան 2 տարվա հետևողական աշխատանքի արդյունք է, որը հիմնված է թիմի մասնագիտական կարողությունների և շարունակական ինտենսիվ բանակցությունների վրա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները