Դեպի ՀՀ դրամական փոխանցումները 97.3%-ով ավելացել են 2022թ. առաջին կիսամյակում

Վերջին լուրերը
Դեպի ՀՀ դրամական փոխանցումները 97.3%-ով ավելացել են 2022թ. առաջին կիսամյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022թ. առաջին կիսամյակում բանկային համակարգով դեպի ՀՀ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումներն աճել են 922 մլն դոլարով կամ 97.3%-ով և կազմել 1,87 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Բանկերի միության կողմից հրապարակված ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշներից։

Հունիսի 30-ի տվյալներով` փոխանցումների ծավալով առաջին տեղում է Ռուսաստանը՝ 1.1մլրդ դոլար, որին հաջորդում են ԱՄՆ-ն է (319 մլն դոլար), Գերմանիան (43.7 մլն դոլար), Ֆրանսիան (30 մլն դոլար), Ղազախստանը (28 մլն դոլար) և այլ երկրներ՝ ավելի փոքր ցուցանիշներով։

- Advertisement -
Դեպի ՀՀ դրամական փոխանցումները 97.3%-ով ավելացել են 2022թ. առաջին կիսամյակում

ՀՀ-ից բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները հունիսի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 326 մլն դոլարով կամ 57.7%-ով և կազմել 891 մլն դոլար։

ՀՀ-ից ստացած փոխանցումներով առաջին տեղում կրկին Ռուսաստանն է՝ 214 մլն դոլար, որին հաջորդում են ԱՄՆ-ն (131 մլն դոլար), ԱՄԷ-ն (80 մլն դոլար), Չինաստանը (38 մլն դոլար), Գերմանիան (37 մլն դոլար) և այլն։

Արդյունքում՝ 2022թ. առաջին կիսամյակում դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 979 մլն դոլար՝ աճելով 155,6%-ով կամ 596 մլն դոլարով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները