DataFest Yerevan 2022-ի անցկացման օրերը հայտնի են

Կազմակերպիչ`DataFest Yerevan
Երբ՝
 սեպտեմբերի 2-3
Որտեղ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան

Միջոցառման մասին․

Մեքենայական ուսուցման ու տվյալագիտության ոլորտին նվիրված DataFest համաժողովն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 2-3-ին։

DataFest-ը իր տեսակի մեջ եզակի համաժողով է, որն ընդգրկում է մեքենայական ուսուցման տարբեր թեմաներ։ Այն գաղափարների փոխանակման և համագործակցությունը խթանելու ֆորում է:

Այս տարի համաժողովը կհամախմբի ոլորտի 600-ից ավելի մասնագետների և 30-ից ավելի բանախոսների։ Կքննարկվեն մեքենայական ուսուցման, տվյալագիտության, տվյալների ճարտարագիտության, andmlops թեմաներին վերաբերող խնդիրները, գործիքներն ու առանձնահատկությունները։

Համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ Հայաստանի եւ արտերկրի մասնագետները կկարողանան հաղորդակցվել, փորձ փոխանակել և նոր կապեր հաստատել։

DataFest-ի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան լսելու այնպիսի հայտնի ընկերությունների հետազոտողների և ոլորտի փորձագետների, ինչպիսիք են Deepmind-ը, NVidia-ն, Huggingface-ը, Intel-ը, Picsart-ը և Krisp-ը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ