27.1 C
Yerevan
Wednesday, June 7, 2023

DataFest Yerevan 2021-ը Ամերիկյան համալսարանում

spot_imgspot_img
Վերջին լուրերը
DataFest Yerevan 2021-ը Ամերիկյան համալսարանում
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։

2021 թվականի սեպտեմբերի 10-11-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունենալու DataFest Yerevan 2021-ը։

200-ից ավելի մասնագետներ և 25 խոսնակներ միավորվելու են՝ քննարկելու մեքենայական ուսուցմանն ու տվյալագիտության ոլորտին վերաբերող խնդիրները, գործիքներն ու առանձնահատկությունները։

Միջազգային հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչները 2 օր շարունակ կիսվելու են մեքենայական ուսուցման և տվյալագիտության մասին իրենց նկատառումներով ու փորձով։ Եվ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու ոչ միայն ստանալ գիտելիքներ ու նոր գաղափարներ, այլև մեծագույն հնարավորություն՝ շփվելու ու ծանոթանալու մեքենայական ուսուցման ոլորտի ամենավառ դեմքերի հետ։

Միջոցառման մասնակցությունն անվճար է, տեղերի քանակը՝ սահմանափակ։

Ավելին կոնֆերանսի մասին ծանոթացե՛ք կայքում՝ https://datafest.am։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img