Սեպտեմբերի 3-ին Ասիական զարգացման բանկը՝ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության» հետ իրականացրեց «Տվյալների կենտրոնները որպես կատալիզատորներ. բացելով Հայաստանի թվային և տնտեսական ներուժը» խորագրով միջոցառումը՝ ներկայացնելու Հայաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերության վերաբերյալ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքները։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ կառավարության ներկայացուցիչների, մասնավոր հատվածի և միջազգային ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր բարձրացրեցին միմյանց հետ համագործակցելու, մասնավոր ոլորտում ներդրումների և Հայաստանում նորարարությունների ու տնտեսական աճի խթանման հարցերը՝ շեշտելով տվյալների կենտրոնների արդյունաբերության ոլորտում Հայաստանի տնտեսության հնարավորությունները։
Միջոցառման մանրամասները՝ How2B-ի ռեպորտաժում․
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: