-0.9 C
Yerevan
Wednesday, February 1, 2023

Տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթ՝ ԲՏԱ նախարարության կողմից

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2022 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթներ հետևյալ հինգ ուղղություններով՝

  1. Տեխնոլոգիական ձեռներեցություն
  2. Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)
  3. Կիբեռանվտանգություն
  4. Բլոկչեյն (Blockchain)
  5. Արհեստական բանականություն

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն: Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 280,000,000 (երկու հարյուր ութսուն միլիոն) ՀՀ դրամ:

Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. հունիսի 24-ը:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 1000 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար նախատեսված դասընթացներ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ