Ընդունվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

Վերջին լուրերը
Ընդունվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հուլիսի 4-ին ընդունվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, որով առաջին անգամ ՀՀ-ում սահմանվում են կրիպտոակտիվների առաջարկի, առքուվաճառքի, ծառայությունների մատուցման և ոլորտի վերահսկման համապարփակ կանոններ։ Օրենքը նպատակ ունի խթանել նորարարությունը՝ միաժամանակ ապահովելով ռիսկերի արդյունավետ կառավարում և ներդրողների պաշտպանություն։ 

Կարգավորման հիմքում դրված է «նույն գործունեություն – նույն ռիսկ – նույն կարգավորում» սկզբունքը։ Այն ապահովում է, որ կրիպտոակտիվների հետ կապված ծառայությունները, որոնք էությամբ նման են ավանդական ֆինանսական ծառայություններին, կարգավորվեն համարժեք մոտեցմամբ։ Շուկա մուտք գործելու հնարավորություն կստանան միայն գրանցված և ԿԲ կողմից լիցենզավորված ընկերությունները, որոնք համապատասխանում են թափանցիկության և վստահելիության պահանջներին։

Նախատեսվում է, որ ԿԲ-ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ընթացքում կընդունի անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը՝ ներառյալ լիցենզավորման և գրանցման փաստաթղթերի պահանջները։ Շուկայում արդեն գործող մասնակիցները մեկ տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնեն իրենց կարգավիճակի համապատասխանեցումը, իսկ նոր մասնակիցները կկարողանան ծառայություններ մատուցել միայն ԿԲ թույլտվությամբ։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները