Նախագահական բանավեճում հաղթանակից հետո Քամալա Հարիսը մեծացրել է իր հաղթանակի շանսերը ընտրություններում։ Կրիպտոարժույթի շուկան դրան արձագանքել է անկմամբ, քանի որ Հարիսի դիրքորոշումը շուկայի նկատմամբ, ի տարբերություն Դոնալդ Թրամփի դիրքորոշման, մնում է անհայտ, հաղորդում է Reuters-ը։
Հարիսի ելույթից հետո Բիթքոյնի գինը նվազել է մինչև 1,4%, մինչդեռ Ethereum-ինը՝ 2,1%։ Ավելի վաղ Թրամփը փորձել էր ապահովել կրիպտոարժույթի արդյունաբերության աջակցությունը՝ խոստանալով ավելի բարյացակամ շուկայական կարգավորումներ՝ փոխարենը նվիրատվություններ և ձայներ ստանալու համար։
Reuters-ը նաև հաղորդում է, որ բանավեճերից հետո խոշոր մայնինգային ընկերությունների՝ Riot Platforms-ի, Marathon Digital-ի և Hut 8-ի բաժնետոմսերի գները նախնական առևտրի ժամանակ նույնպես ընկել են 2-2,6%-ով։ MicroStrategy ծրագրային ապահովման մշակողի և BTC գնորդի բաժնետոմսերի գներն ընկել են 3%-ով, Coinbase Global կրիպտոարժութային բորսայի և Bitfarms բլոկչեյն ֆերմաների օպերատորի բաժնետոմսերի գները նվազել են համապատասխանաբար 2% և 2,5%-ով։
Կարդացեք նաև՝
- Դուրովի ձերբակալությունը մեծացրել է հետաքրքրությունը TON-ի նկատմամբ. գործարքների քանակը ռեկորդներ է սահմանում, իսկ Toncoin-ը 24 ժամում աճել է 8%-ով
- Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: