Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գների աճը (2024թ. հունիսը 2023թ. հունիսի նկատմամբ) կազմել է 0.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.9% գնանկում, Տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Գնաճի ամենաբարձր մակարդակը դիտվել է տրանսպորտի ոլորտում՝ 10,8%։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և կրթության պարագայում գնաճը կազմել է 4,8%, ռեստորանների և հյուրանոցների պարագայում՝ 3,2%, առողջապահության պարագայում՝ 0,9%, հանգստի և մշակույթի պարագայում՝ 0,6%, կապի ոլորտում՝ 0,2%։
Գնանկում գրանցվել է հագուստի և կոշիկի (-1,9%), տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության (-1,3%), սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (-0,7%), բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների (-0,4%) պարագայում։
2024-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.6%-ով:
Կարդացեք նաև՝
- ՀԲ․ Հայաստանի տնտեսական աճը դանդաղում է, բայց շարունակում է մնալ կայուն
- Ուզբեկստանը մտնում է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: