Երկար դադարից հետո Հայաստանում գնաճը հատել է 3%-ի սահմանը

Վերջին լուրերը
Երկար դադարից հետո Հայաստանում գնաճը հատել է 3%-ի սահմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի մայիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 3.2%, իսկ 2024 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4.3%։ 

Ապրիլի համեմատ մայիսին արձանագրվել է 0.3% գնաճ։ Ըստ ապրանքախմբերի՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 0.6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 7.4%-ով։ Ծառայությունների ոլորտում մեկ ամսում գրանցվել է 0.3% գնաճ, տարեկան կտրվածքով՝ 3.1%։ Միաժամանակ, ոչ պարենային ապրանքների գները մայիսին նվազել են 0.3%-ով՝ տարեկան կտրվածքով գրանցելով 0.1% նվազում։

Ամենախոշոր թանկացումները գրանցվել են բանջարեղենի և մրգերի շուկայում։ 2025 թվականի մայիսին բանջարեղենի գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 29%-ով, իսկ մրգերինը՝ 13.4%-ով։ Միևնույն ժամանակ, յուղերի գները նվազել են 3.8%-ով, ձավարեղենինը՝ 1.8%-ով։ Ընդհանուր առմամբ սննդամթերքի հիմնական բաղադրիչներից թանկացել են նաև միսը, հացը, ձուկը, կաթնամթերքը և շաքարավազը։

Բացի մրգերի և բանջարեղենի թանկացումից, 12-ամսյա կտրվածքով զգալի բարձր գնաճ է արձանագրվել նաև մի շարք այլ ապրանքախմբերում։ Մշկընկույզի գինը աճել է 49.2%-ով, սուրճինը՝ 39.4%-ով, ձեթինը՝ 33.1%-ով։ Թարմ կարտոֆիլի գների աճը կազմել է 53.2%, իսկ կաղամբինը՝ 64.3%։ 

Տարածքային տվյալների համաձայն՝ ամենաբարձր գնաճը գրանցվել է Երևանում (4.9%) և Գեղարքունիքի մարզում (4.7%)։ Ամենացածր գնաճը՝ Արագածոտնի մարզում՝ 2.8%։

Երկար դադարից հետո Հայաստանում գնաճը հատել է 3%-ի սահմանը
Աղբյուր՝ armstat.am

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները